211652_close_icon
views-count11460 դիտում article-date 11:11 25-03-2015

Փողերի դասական լվացում՝ Լոռու մարզում. ասֆալտապատումը կատարվում է անձրևային եղանակին. ո՞ւր են նայում նախարարն ու մարզպետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ զանգվածային լրատվամիջոցներն ու հանրությունը մեր որոշ վայ-պաշտոնյաներին մեղադրում են փողերի լվացման մեջ, այդ նույն պաշտոնյաները հայտնի ֆիլմի՝ «Խաթաբալա»-ի լացող կնանոց նման «երեսները պատռում են», թե ԶԼՄ-ները գույները խտացնում են: Օրերս ականատես եղանք, թե ինչպես են Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի ճանշինականները ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ կատարում: Գաղտնիք չէ, որ եթե խոնավ եղանակին կամ փոսերի մեջ եղած ջրի առկայության պայմաններում ասֆալտ ես «փռում», ապա այդ ասֆալտը ժամեր անց դառնալու է ոչ պիտանի: Տեսնես Կապի և տրանսպորտի մեր «մեծն» նախարար Գագիկ Բեգլարյանը տեղյա՞կ է, թե ինչ պայմաններում են կատարվում աշխատանքները. եթե տեղյակ չէ, այլ հարց է, իսկ եթե տեղյակ է, ապա նա պետք է բռունցքով խփի սեղանին և «սև բերի» այդ վայ-աշխատակիցների գլխին: Հավաքվածները, տեսնելով, որ այդ ամենը նկարահանվում է, կատակում էին՝ ասելով. «Մարզպետի ու նախարարի հորդորով պետքա էս փոսերն արագ լցնենք, թե չէ պրոբլեմներ ենք ունենալու»: Նման ձևով ասֆալտապատման աշխատանքներ կատարողներն արդյոք գիտե՞ն, որ իրենց «փռած» ասֆալտը կարճ ժամանակում դառնալու է խոտան և ոչ մի օգուտ չի տալու վարորդներին: Հերթական անգամ ավտոմեքենաները հայտնվելու են փոսերում: Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի այս հատվածում ամեն տարի, ըստ լոռեցիների, ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր՝ մարտի 26-ին, տեղեկություններ ստացանք, որ նշված հատվածում Լոռու մարզի «Ճանշին»-ը պատրաստվում է կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ կատարել, երբ անձրևը դադարի: Իսկ «Ճանշին»-ից էլ հայտնեցին, որ տեսանյութը 1 տարվա տեսանյութ է: Հարց է առաջանում՝ 1 տարի, թե 2 տարի առաջ, հիմա կամ ապագայում արդյո՞ք ընդունելի է նման եղանակով ասֆալտապատման աշխատանքների կատարումը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր