211652_close_icon
views-count5314 դիտում article-date 12:45 25-03-2015

Սիրիական ուժերը թուրքական անօդաչու սարք են խոցել

«Ալ Վաթան» թերթը հայտնել է, որ նախօրեին Սիրիայի Հալեպ քաղաքի Դուվեյր-ազ-Զեյթուն շրջանում Սիրիայի ռազմաօդային ուժերը թուրքական անօդաչու թռչող սարք են խոցել և վայր գցել: Սարքի՝ Թուրքիային պատկանելը հաստատվել է, երբ բեկորների վրա հայտնաբերվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի տարբերանշանը: Հիշեցնենք, որ մարտի 17-ին սիրիական ուժերը խոցել էին ամերիկյան անօդաչու թռչող սարք, որը ներխուժել էր Սիրիայի օդային տարածքը Լաթաքիայի նավահանգստի կողմից:

Նմանատիպ նյութեր