1344 դիտում
16:44 25-03-2015
Ավարտվել է պետական օժանդակության ծրագրերով ներկրված գարնանացան սերմացուների բաշխման գործընթացը
Պետական օժանդակության ծրագրերի շրջանակում 2015 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից հանրապետություն է ներկրվել գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի սերմացու, որի վերջին խմբաքանակն այսօր Մասիսում գտնվող պահեստից ուղարկվեց Շիրակի և Արագածոտնի մարզեր:
Մասնավորապես 1013,8 տոննա գարնանացան գարու, 5,275 տոննա եգիպտացորենի, 59,24 տոննա առվույտի և 247,825 տոննա կորնգանի սերմացու ներկրվել է Ռուսաստանի Դաշնությունից: Եվս 120 տոննա էլիտային վերարտադրության գարնանացան գարու սերմացու գնվել է տեղական սերմարտադրողներից` «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ից: Գարնանացան սերմացուի վերջին խմբաքանակը ներմուծվել է մարտի 20-ին:
Սերմացուն տրամադրվել է հողօգտագործողներին 2015 թվականի գարնանացանի աշխատանքները ժամանակին կատարելու համար` ցանքատարածությունների ու համախառն բերքի ծավալների և գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացման նպատակով:
«Սերմացուն հողօգտագործողներին հատկացվում է պետության կողմից ձեռք բերված արժեքից ավելի ցածր գներով: Մասնավորապես գարնանացան գարու 1 կգ-ը ձեռք է բերվել 324.6 դրամով, որը հողօգտագործողներին տրամադրվել է 130 դրամով, եգիպտացորենի 1 կգ-ը` 932.5 դրամով, որը տրամադրվել է 350 դրամով, առվույտը` 2695 դրամով, տրամադրվել է 1500 դրամով և կորնգանը` 562.9 դրամով, տրամադրվել է 370 դրամ»,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Մանուկյանը:
Նրա խոսքով` մարզերի կողմից սահմանված կարգով ներկայացված վճարունակ պահանջարկն ամբողջությամբ բավարարվել է:
«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը, համաձայն պայմանագրերի, սերմացուն հատկացրել է մարզպետարաններին` ապահովելով սերմերի բեռնաթափումը մարզպետարանների կողմից հատկացված պահեստներում:
Սերմացուն հատկացվել է 0,3 և ավելի հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարողներին: Առավելությունը տրվում է անասնապահությամբ և Հայաստանի Հանրապետության տավարաբուծության զարգացման ծրագրում ընդգրկված տնտեսավարողներին:
Նմանատիպ նյութեր
4779 դիտում
15:12 30-03-2018
Պետական օժանդակության ծրագրերով հանրապետություն է ներկրվել գարնանացան գարու հերթական խմբաքանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1552 դիտում
13:11 14-04-2014
Ապրիլի 15-ից մարզերում կսկսվեն գարնանացան գարու բաշխման աշխատանքները. Գյուղնախարարություն
902 դիտում
16:55 31-08-2015
Պետական օժանդակության ծրագրերով հանրապետություն է ներկրվել աշնանացան ցորենի սուպերէլիտային սերմացու
Այս բաժնից
811 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
646 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
760 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված