211652_close_icon
views-count1057 դիտում article-date 19:35 25-03-2015

Հայաստանը մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումներին

Մարտի 23-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը: Միջոցառումներն անցկացվեցին կազմակերպության ֆրանկոֆոն երկրների խմբի ջանքերով, որի ակտիվ անդամ է հանդիսանում Հայաստանը: Միջոցառումներին ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներ, Ֆրանսիայում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հարյուրավոր հյուրեր: Ֆրանկոֆոնիայի օրվա շրջանակներում Հայաստանը մասնակցեց ֆրանկոֆոն երկրների մայրենի լեզուներում ֆրանսերենից փոխառությունների խաղին: Միջոցառմանը մասնակցեցին նաև Անդորրայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լիտվայի, Շվեյցարիայի և Սենեգալի պատվիրակությունները: Նույն օրը` երեկոյան, տեղի ունեցավ ֆրանկոֆոն երկրների ազգային հեքիաթների բեմադրությունների ներկայացում՝ Հայաստանի, Կանադայի, Հունաստանի, Լիտվայի, Բուրկինա Ֆասոյի, Դոմինիկյան Հանրապետության, Թունիսի, Վիետնամի և Ուրուգվայի մասնակցությամբ: Հայաստանը ներկայացնող թատերական խմբակը ցուցադրեց Հովհաննես Թումանյանի «Բարեկենդան» ստեղծագործության բեմադրությունը: Միջոցառումներին զուգորդեց մասնակից երկրների ավանդական ուտեստների համտեսման արարողությունը, որի ընթացքում «Հայաստանի դեսպանության բարեկամներ» միության կողմից հյուրերին ներկայացվեց հայկական ավանդական խոհանոցը:

Նմանատիպ նյութեր