211652_close_icon
views-count1267 դիտում article-date 23:40 20-03-2019

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի կողմից կազմակերպված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում

Մարտի 18-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացավ կազմակերպությունում ֆրանկոֆոն խմբի կողմից կազմակերպված, Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում՝ «Soirée des saveurs» խորագրով։ Միջոցառմանն իր տաղավարով մասնակցեց նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական պատվիրակությունը՝ ներկայացնելով ազգային ուտեստներ ու խմիչքներ։ Երեկոյին Ֆրանկոֆոն խմբի անդամ շուրջ 33 երկրներ ներկայացրին իրենց ազգային ուտեստներն ու խմիչքները։ Միջոցառմանը ներկա էին և ելույթներով հանդես եկան ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն (Louise Mushikiwabo) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն (Audrey Azoulay)։ ՖՄԿ գլխավոր քարտուղարն իր ելույթում անդրադարձավ Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովին, փաստեց, որ «Ապրել միասին» թեմայի արժեքները ընդհանուր են երկու կազմակերպությունների համար, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ իշխանություններին և ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին գագաթաժողովի հաջողության համար։ Իր խոսքում ՖՄԿ գլխավոր քարտուղարն անդրադարձավ նաև կազմակերպության գագաթաժողովում Հայաստանի նախագահության ընթացքում, 2020թ․ նախատեսված ՖՄԿ-ՅՈՒՆԵՍԿՕ-ՀՀ համատեղ միջոցառմանը, որը նվիրված է լինելու «Ապրել միասին»-ի խթանմանը, և ընդգծեց, որ այդ միջոցառումը կնպաստի Ֆրանկոֆոնիայի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության առավել զարգացմանը։

Նմանատիպ նյութեր