211652_close_icon
views-count22463 դիտում article-date 15:06 26-03-2015

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանապետերի տեղափոխություն է կատարել

Այսօր՝ մարտի 26-ին, Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով Գևորգ Թադևոսյանն ազատվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության ոստիկանության Ախուրյանի բաժնի պետի պաշտոնից և ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Տիգրան Պետրոսյանը ազատվել է ոստիկանության Արթիկի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արամ Ղարիբյանն ազատվել է Կումայրիի ոստիկանապետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արմեն Հովհաննիսյանն ազատվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արթիկի բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արայիկ Դավթյանն ազատվել է ոստիկանության Կապանի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Գորիսի բաժնի պետի պաշտոնում: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Սամվել Տոնոյանն ազատվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի պաշտոնից և տեղափոխվել է ոստիկանության կադրերի ռեզերվ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ է նշանակվել Սարգիս Ղոնյանը, ով Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրի պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Վահագն Իսահակյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրի (КПЗ) պետ: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր