211652_close_icon
views-count7431 դիտում article-date 16:58 26-03-2015

Կոտայքի մարզում ուշ տուն վերադառնալու համար 34-ամյա Արթուրը ծեծել է նախկին կնոջը

34-ամյա Արթուր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուշ ժամի տուն վերադառնալու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ձեռքերով 2 անգամ հարվածել է իր նախկին կնոջ` Նարինե Գրիգորյանի դեմքին և գլխին: Այդ օրը նախկին կինը տուն էր վերադարձել 23:30-ին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր