11871 դիտում
12:08 20-09-2014
Հոգեկան հիվանդ, 29-ամյա Արթուրը գեղամիջում ծեծել է համգյուղացիներին, քանի որ հրաժարվել են ամուսնացնելու նպատակով նրա համար աղջիկ ճարել
Հոգեկան խնդիրներով տառապող Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 29-ամյա Արթուր Հայրապետյանը գեղամիջում մետաղյա սղոցով դեբոշ է սարքել եւ վնասել համգյուղացիներին, քանի որ նրանք հրաժարվել են իր համար ամուսնության նպատակով աղջիկ ճարել:
Այս մասին [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանից:
Այսպիսիով Արթուր Հայրապետյանն իրենց` Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի կենտրոնում՝ գյուղապետարանի դիմաց, միայնակ կանգնած է եղել: Այդ պահին գյուղի ներքևի թաղամասից դեպի գյուղի կենտրոն, որտեղ կանգնած է եղել Արթուր Հայրապետյանը, գնացել են Հովիկ Քարամյանն և Կորյուն Իսրայելյանը: Կորյուն Իսրայելյանն Արթուր Հայրապետյանին բարևել է և շարունակել է ճանապարհը: Իսկ Հովիկ Քարամյանը մոտեցել է նրան, ձեռքով բարևել և սկսել է զրուցել վերջինիս հետ:
Զրույցի ընթացքում Արթուր Հայրապետյանը Հովիկ Քարամյանին առաջարկել է իր համար ամուսնանալու նպատակով աղջիկ գտնել: Հովիկ Քարամյանը հրաժարվել է կատարել Արթուր Հայրապետյանի պահանջը, որը ցավագնորեն է ընդունել վերջինս և առանց որևէ հիմնավոր պատճառի, վիճաբանության մեջ է մտել Հովիկ Քարամյանի հետ, սկսել է գոռգռալ, տալ սեռական բնույթի հայհոյանքներ: Արթուր Հայրապետյանի գոռգռոցի, հայհոյանքների վրա սկսել են հավաքվել Եղեգիս համայնքի բնակիչները` թվով 15-20 քաղաքացիներ, այդ թվում նաև Օնիկ Մարտիրոսյանը և Արթուր Հայրապետյանի հայրը` Բենիկ Հայրապետյանը:
Բենիկ Հայրապետյանն և Օնիկ Մարտիրոսյանը հանգստացրել են Արթուր Հայրապետյանին և ուղարկել են դեպի տուն: Սակայն, Արթուր Հայրապետյանը, դիտավորություն ունենալով, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, իրենց տնից վերցրել է փայտ կտրելու մեխանիկական գործիքի մետաղյա սղոցը, գնացել է գյուղի կենտրոն իր գերազանցությունը Հովիկ Քարամյանի և մյուսների նկատմամբ ընդգծելու դիտավորությամբ, բարձրաձայն Հովիկ Քարամյանի հասցեին տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, արտահայտություններ, որի ընթացքում ձեռքին գտնվող փայտ կտրելու մեխանիկական գործիքի մետաղյա սղոցն որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ` դիտավորությամբ հարվածել է Հովիկ Քարամյանի ձախ ձեռքի 3-րդ և 4-րդ մատներին և վերջինիս առողջությանը պատճառել է վնաս, որն առողջության կարճատև քայքայման հատկանիշներ չի պարունակում:
Բենիկ Հայրապետյանը, Օնիկ Մարտիրոսյանը և ներկա գտնվող մյուս քաղաքացիները միջամտել են, Արթուր Հայրապետյանին բաժանել են Հովիկ Քարամյանից և նորից նրան ճանապարհել են դեպի տուն: Բայց, Արթուր Հայրապետյանը չբավարարվելով դրանով, ճանապարհից վերցրել է քարը և որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ փորձել է հարվածել Հովիկ Քարամյանի գլխին: Նորից միջամտել է Օնիկ Մարտիրոսյանը, նրա ձեռքից խլել է քարը և շպրտել միջադեպի վայրում տեղակայված Նաիրի Սմբատյանի խանութի հետևի կողմում:
Օնիկ Մարտիրոսյանի միջամտությունն էլ ավելի է վրդովվեցրել Արթուր Հայրապետյանին, նա շարունակել է տալ հայհոյանքներ, սեռական արտահայտություններ և դիտավորությամբ գլխով հարվածել է Օնիկ Մարտիրոսյանի դեմքին և վերջինիս առողջությանը պատճառել է վնաս, որն առաջացրել է նրա առողջության կարճատև քայքայում:
Ներկաների միջամտությամբ միջադեպը դադարել է:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով : Խափանման միրջոց չի ընտրվել : Գործը քննվելու է Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանում: Բայց, քանի որ նա այդ արարքը կատարել է անմեղսունակ վիճակում գործը կկարճվի:
Նմանատիպ նյութեր
1959 դիտում
10:41 09-09-2014
Հոգեկան հիվանդ որդին դանակի 23 հարվածով սպանել է հոգեկան հիվանդ հորը. տեսանյութ
2373 դիտում
14:03 06-02-2021
Արթուրը զոհվեց հրադադարից ժամեր առաջ, դիպուկահարի կրակոցից. Արթուրը զոհվեց, որ Մարտունին անառիկ մնա
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»