211652_close_icon
views-count2269 դիտում article-date 10:14 27-03-2015

«Հարավկովկասյան երկաթուղու» տնօրինությունն ընկերության դրամական միջոցները տնտեսելու նոր ձև է գտել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ հայտնի է դարձել, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի տնօրինությունն ընկերության դրամական միջոցները տնտեսելու նոր ձև է գտել: Նրանք ներքին կարգով աշխատակիցներին տեղեկացրել են, որ ապրիլի 1–ից նախկին ութ ժամի փոխարեն աշխատելու են 7 ժամ և ըստ այդմ էլ վարձատրվելու են: Սակայն թերթի հարցմանն ի պատասխան՝ «Հարավկովկասյան երկաթուղուց» պարզաբանեցին, որ աշխատաժամերի կրճատումը վերաբերում է միայն վարչությունների աշխատակիցներին և այն էլ՝ միայն ուրբաթ օրերին: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր