211652_close_icon
views-count73350 դիտում article-date 23:13 24-01-2019

Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. մի քանի ժամ է՝ հրշեջները, ոստիկանները, «Հարավկովկասյան երկաթուղու» ծառայողներն ու գյուղացիները պայքարում են Վահագնաձոր գյուղի անտառում առաջացած խոշոր հրդեհի դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի ժամ է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող Շահալի կայարանին հարակից անտառում խոշոր հրդեհ է բռնկվել: Կրակի տարածման դեմ կենացմահու պայքար են տանում Լոռու մարզի փրկարարները, ոստիկանները, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ծառայողները և մեծ թվով գյուղացիներ: Կրակին մոտենալը բավականին դժվար է, սակայն հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները երբեմն վտանգելով իրենց կյանքը, ամեն գնով մոտենում են կրակի օջախներին, որպեսզի նախ կանխեն տարածումը, ապա մարեն այն: «Հարավկովկասյան երկաթուղու» ծառայողները գնացքով ջուր են մոտեցնում հրշեջներին: Լոռու մարզի ոստիկանության պետ Արամ Ղազարյանի հանձնարարականով տեղում ուժեղացված ծառայություն են կատարում մարզի ոստիկաններն ու Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խմբերը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրավիճակին տեղում օնլայն եղանակով հետևում է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը և այստեղ ասում էին, որ չի բացառվում, որ նախարարը նույնպես ժամանի դեպքի վայր: Ժամանել է նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Թե ինչն է եղել կրակի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո: *** [color=#CC0000]23։40 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հրդեհի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը և փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանը։ Տեղում աշխատանքները ղեկավարում է ԱԻ նախարարը։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են նաև մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ փրկարարական ուժերի վարչության պետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ։[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր