211652_close_icon
views-count2895 դիտում article-date 19:13 27-03-2015

Հայտնի են Հայաստանի շախմատի պատանիների և աղջիկների կիսաեզրափակիչ մրցաշարի հաղթողները

Մարտի 14-22-ը ՀՀ Շախմատի ակադեմիայում կայացավ Հայաստանի շախմատի պատանիների և աղջիկների կիսաեզրափակիչ մրցաշարը: Մարցաշարին մասնակցում էին 10-18 տարեկան շախմատիստները: Արարատի մարզի 18 շախմատիստներն ընդգրկված էին բոլոր տարիքային խմբերում: Խաղն ընթացավ շվեյցարական մրցակարգով: Մինչև 10 տարեկանների տարիքային խմբում լավագույն արդյունքի հասավ Այգեզարդի միջնակարգ դպրոցի աշակերտ Մելքոյան Արշակը, որը 9 խաղից վաստակեց 6,5 միավոր` գրավելով մրցաշարի 7-րդ հորիզոնականը և դուրս եկավ եզրափակիչ փուլ: Մինչև 12 տարեկան տարիքային խմբում ընդգրկված էին մարզի 4 շախմատիսնտեր, որոնցից առավել հաջող հանդես եկավ Դավթյան Գրիգորը/ Արտաշատի թիվ 1 դպրոց/: Նա լավագույն խաղացողներին հետևում թողնելով՝ 9 հնարավորից վաստակեց 6 միավոր, ցավոք, չկարողացավ հավաքել եզրափակիչ խաղին մասնակցելու անհրաժեշտ միավորները: Մինչեւ 16 տարեկանների տարիքային խմբում Մարգարյան Վահեն/ գ. Ոստան/ եւ Թևոսյան Ալբերտը /գ. Քաղցրաշեն/, նույնպես չկարողական անցնել եզրափակչի շեմը: Փոխարենը` վարկանիշային աղյուսակում բարձրացրին իրենց դիրքերը: Ապրիլի 11-24-ը Երևանի Շախմատի ակադեմիայում կայանալու է շախմատի պատանիների եւ աղջիկների եզափակիչ փուլը, որին կմասնակցեն մինչև 16 տարեկան տարիքային խմբում` Հայկ Մարտիրոսյանը, մինչեւ 14 տարեկան տարիքային խմբում` Աննա Սարգսյանը, մինչեւ 10 տարեկան տարիքային խմբում` Մելքոնյան Արշակը: Եզրափակիչ փուլը նախընտրական է, որովհետև հաղթողները կմասնակցեն աշնանը շախմատի՝ Եվրոպայի առաջնության խաղերին:

Նմանատիպ նյութեր