211652_close_icon
views-count1969 դիտում article-date 19:00 06-10-2014

Սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների աշխարհի առաջնություն. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը

2014 թվականի հոկտեմբերի 8-ից 12-ը Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում կայանալու է սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնելու են 10 մարզիկ՝ Դիաննա Հովհաննիսյան (48 կգ) Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց անձնական մարզիչ՝ էդվարդ Գրիգորյան Լենդրուշ Զատիկյան (48 կգ) Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Մարտին Սարգսյան Գրիգոր Մխիթարյան (52 կգ) Բանակի կենտրոնական մարզական ակումբ անձնական մարզիչ՝ Հայկ Ավետիսյան Դավիթ Խաչատրյան (52 կգ) Նոր-Հաճնի քաղաքապետարանի մարզադպրոց անձնական մարզիչ՝ Գագիկ Քոսակյան Էռնեստ Հայրապետյան (60 կգ) ԼՂՀ-ի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատա նեկան մարզադպրոց անձնական մարզիչ՝ Էռնեստ Միրզոյան Սերգեյ Կարապետյան (70 կգ) ԼՂՀ-ի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատա նեկան մարզադպրոց անձնական մարզիչ՝ Էռնեստ Միրզոյան Նաիրի Կարապետյան (81 կգ) Արմավիրի քաղաքապետարանի մարզադպրոց անձնական մարզիչ՝ Աշոտ Դարբինյան Դավիթ Նալբանդյան (82 կգ) Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապա տանեկան մարզադպրոց անձնական մարզիչ՝ Դավիթ Խիթարյան Գրիգոր Սահակյան (87կգ) Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզա կան քոլեջ անձնական մարզիչ՝ Մարտին Սարգսյան Սեյրան Սահակյան (90կգ) Բանակի կենտրոնական մարզական ակումբ անձնական մարզիչ՝ Մարտին Սարգսյան Մեր մարզիկներն աշխարհի առաջնությանը մասնակցելու են մարզիչներ Վովիկ Խոջայանի ու Էռնեստ Միրզոյանի ղեկավարությամբ, մրցավար՝ Էդուարդ Ասլանյան, իսկ պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Նմանատիպ նյութեր