1307 դիտում
20:50 27-03-2015
Տեղի է ունեցել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ներկայացվել են ողջ տարվա ընթացքում իրականացվելիք հոբելյանական միջոցառումները:
Ըստ միջոցառումների ծրագրի՝ մայիսի 9-ին տոնական միջոցառումներ կանցկացվեն Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում, որտեղ հարգանքի տուրք կմատուցվի «Անհայտ զինվորի» հիշատակին, տեղի կունենա զինվորական շքերթ եւ համերգային ծրագիր: Նույն օրը Հանրապետության հրապարակարում եւս կանցկացվի տոնական մեծ համերգ եւ հրավառություն՝ 70 համազարկով: Հայրենական Մեծ պատերազմի հայ վետերանների պատվիրակությունը կմասնակցի Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք հանդիսավոր միջոցառումներին:
Տարվա ընթացքում կկազմակերպվի գիտագործնական կոնֆերանս, կհրապարակվեն ակադեմիական հոդվածներ, «Մայր Հայաստան» եւ հանրապետության մյուս թանգարաններում Հայրենական Մեծ պատերազմի թեմայով կանցկացվեն հոբելյանական ցուցահանդեսներ, հուշ ցերեկույթներ, կտպագրվի նաեւ հոբելյանական գրականություն: Երեւանում եւ մարզերում կցուցադրվեն հաղթանակի թեմայով ֆիլմեր, կբեմադրվեն թատերական ներկայացումներ: Զորամասերում, բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ հանրակրթական դպրոցներում կկազմակերպվեն հանդիպումներ վետերանների մասնակցությամբ, կանցկացվի «Մենք հաղթանակի սերունդներն ենք» ստեղծագործական շարադրությունների համաբանակային եւ համադպրոցական մրցույթ:
Կհայտարարվի «Հարգանքի տուրքի միամսյակ», ինչի շրջանակում կանաչապատման ու բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների, հուշակոթողների, հուշահամալիրների տարածքներում:
Տարվա ընթացքում Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին պետության կողմից կտրամադրվի երաշխավորված բժշկական օգնություն: Նրանք կապահովվեն նաեւ առողջարանների եւ հանգստյան տների ուղեգրերով:
Նիստին ներկա «Վետերանների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Սիմոն Եսայանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ վետերանների ամենամսյա պատվո վճարը կրկնապատկելու ՀՀ կառավարության ընդունած որոշման համար եւ նշել, որ այն խանդավառությամբ է ընդունվել վետերանների կողմից:
Նմանատիպ նյութեր
1441 դիտում
16:34 13-05-2015
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառում
1276 դիտում
12:17 08-05-2015
Միջոցառում՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյա հոբելյանին ընդառաջ.տեսանյութ
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»