211652_close_icon
views-count1438 դիտում article-date 16:34 13-05-2015

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառում

Մայիսի 7-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը մասնակցեց Լենինգրադի` ֆաշիստական շրջափակման օրերին քաղաքը սնուցող «Կյանքի ճանապարհի» 47-րդ կիլոմետրում բացված «Պատռված օղակ» հուշակոթողի անմար կրակի հանդիսավոր վառման արարողությանը: Միջոցառմանը մասնակցում էին ՌԴ նախագահի օգնական Իգոր Լեվիտինը, Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն, ՀՄՊ հաշմանդամներ և Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված դիվանագետներ: Մայիսի 8-ին Սանկտ-Պետերբուրգի «Պիսկարյովսկի» պանթեոնում տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին: Միջոցառմանը տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն` Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի, ինչպես նաև ՌԴ Պետդումայի, Սահմանադրական դատարանի, Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների անուններից:

Նմանատիպ նյութեր