211652_close_icon
views-count1414 դիտում article-date 09:29 28-03-2015

Ֆրանսիայում կործանված A320-ի օդանավի զոհված ուղևորների համար Lufthansa-ն կվճարի 50,000-ական եվրո

Գերմանական Lufthansa ավիաընկերությունը հայտարարել է, որ Ֆրանսիայում կործանված A320 օդանավի յուրաքանչյուր ուղևորի համար նրանց ընտանիքներին կվճարի մինչև 50.000-ական եվրո՝ որպես ֆինանսական օգնություն: Այդ մասին հաղորդել է BBC-ն: Ավելի վաղ նման հայտարարության հնարավորության մասին գրել էր Tagesspiegel պարբերականը, ինչը պաշտոնապես հաստատեց նաև ավիաընկերության ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ Germanwings ընկերությանը պատկանող օդանավը կործանվել է մարտի 24-ին՝ ֆրանսիական Ալպերում: Այն իրականացնում էր Բարսելոն-Դյուսերդոլֆ չվերթը: Զոհվել են օդանավի բոլոր 144 ուղևորները և անձնակազմի 6 անդամները:

Նմանատիպ նյութեր