211652_close_icon
views-count2588 դիտում article-date 12:44 27-03-2015

Ֆրանսիայում կործանված A320 օդանավի 2-րդ օդաչուն 1,5 տարի բուժվել էր հոգեբույժի մոտ

Ֆրանսիական Ալպերում կործանված Germanwings ավիաընկերությանը պատկանող A320 օդանավի երկրորդ օդաչուն՝ Անդրեաս Լյուբիցը, 1,5 տարի հոգեբուժական կուրսեր է անցել: Այդ մասին գրում է Bild պարբերականը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին: Ըստ աղբյուրների՝ Լյուբիցը իր հոգեկան խնդիրների պատճառով ԱՄՆ-ում օդաչուների դպրոցում սովորելու ժամանակ նույնիսկ որոշ ժամանակով հեռացվել էր դասերից: Ավելի վաղ Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը հայտարարել էր, որ Լյուբիցը, ըստ սև արկղերի տվյալների, դիտավորյալ է փակել օդաչուների խցիկի դուռը և իջեցրել օդանավը: Հիշեցնենք, որ ավիավթարի հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 150 քաղաքացիները:

Նմանատիպ նյութեր