Կոալիցիան ավիահարվածներ է հասցրել իսլամիստների դիրքերին
ԱՄՆ-ի գլխավորած հակաիսլամիստական միջազգային կոալիցիայի ուժերը Իրաքում 18 ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին, որոնցից 8-ը՝ Թիքրիթ քաղաքի շրջակայքում:
Ավիահարվածների հետեւանքով ոչնչացվել են 11 կարեւոր դիրքեր եւ մի քանի ռազմական ավտոմեքենաներ: Տուժել են ԻՊ-ի երեք ռազմական ստորաբաժանումներ:
Իսլամիստների դիրքերին ավիահարվածներ են հասցվել նաեւ Մոսուլի, Ֆալուջիի եւ Թալ-Աֆարայի եւ Քոբանիի շրջակայքում: