211652_close_icon
views-count1833 դիտում article-date 09:17 30-03-2015

Սաուդյան Արաբիան մարդկանց տարհանելու համար 2 ժամով դադարեցրել է ռմբակոծումները Եմենում

Սաուդյան Արաբիայի բանակն ընդամենը 2 ժամով դադարեցրել է Եմենում հուսի ապստամբների դիրքերի ռմբակոծումները՝ հնարավորոություն տալով տարհանել այնտեղ գտնվող Պակիստանի քաղաքացիներին, հաղորդել է BBC-ն: Հնդկաստանի իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, որ 2 նավ են ուղարկել Եմենի Ադենի նավահանգիստ, որպեսզի տարհանվեն Հնդկաստանի քաղաքացիները: Նույն նավահանգստում է գտնվում նաև Չինաստանից ուղարկված 1 նավ, որն իր դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին ևս կտարհանի այդ երկրից: Նախօրեին տեղի ունեցավ Արաբական պետությունների լիգայի մեծ գագաթաժողով, որում որոշում կայացվեց արաբական պետությունների միավորված բանակ ստեղծելու մասին:

Նմանատիպ նյութեր