Ֆրանսիացի օդաչուները դեմ են, որ օդաչուների խցիկում մշտապես 2 մարդ լինի
Ֆրանսիայի օդաչուների արհմիությունը դեմ է հանդես եկել այն օրենքին, ըստ որի ինքնաթիռի օդաչուների խցիկում պետք է մշտապես լինի առնվազն 2 մարդ:
Նման օրենք ընդունվել է վերջերս ֆրանսիական Ալպերում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ օդանավի հրամանատարը դուրս է եկել խցիկից, իսկ 2-րդ օդաչուն` Անդրեաս Լյուբիցը, կողպել է խցիկի դուռը և դիտավորյալ կործանել օդանավը: