211652_close_icon
views-count4395 դիտում article-date 14:03 25-05-2016

Ընկնելուց առաջ EgyptAir-ի օդանավի օդաչուների խցիկում օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է

EgyptAir-ի A320 ուղևորատար օդանավի օդաչուների խցիկում օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է եղել օդանավի անկումից առաջ: Այդ մասին հայտնել է Al-Ahram թերթը՝ հղում անելով տեխնիկական ամսագրերից մեկին: Նշված ամսագրում ասվում է, որ օդի ջերմաստիճանը բարձրացել է օդանավի հետ կապի ընդհատումից ընդամենը 3 րոպե առաջ: Հիշեցնենք, որ օդանավը մայիսի 19-ի վաղ առավոտյան չվերթ էր իրականացնում Փարիզից դեպի Կահիրե, երբ Միջերկրական ծովի վրայով թռչելիս անհետացել է ռադարներից: Զոհվել են օդանավի բոլոր 56 ուղևորները և անձնակազմի 10 անդամները: Չի բացառվում պայթյունի վարկածը:

Նմանատիպ նյութեր