2408 դիտում
18:47 30-03-2015
Հովհաննես Մալխասյան՝ անվանի գրող և հրապարակախոս. տեսանյութ
«Ռադիոլսողները երևի չգիտեն, որ աշխարհի ամենագեղեցիկ գյուղը Սուլդան է, որտեղ կա երեք լիճ` Կանաչ գոլ, Գեշ գոլ և Ճլուտ գոլ: Ասում են, որ ճահճոտ այս լիճը` Ճլուտ գոլը, դեռ ուրարտական ժամանակներից խոսում է, գիշերները ձայներ է արձակում…», - այսպես բնորոշեց Ջավախքի իր հայրենի Սուլդա գյուղը Ալբերտ Իսոյանը` խոսելով նույն գյուղի ծնունդ, մեծատաղանդ գրող, հրապարակախոս, մանկավարժ հասարակական-մշակութային գործիչ Հովհաննես Մալխասյանի (1866, Ախալքալաքի շրջան, գյուղ Սուլդա -1931, Երևան) կյանքի և ստեղծագործական ժառանգության մասին:
Հովհաննես Մալխասյանի թողած տպագիր և անտիպ հոգևոր ժառանգության, հայկական հարցի բարձրաձայնման առաջարկով ռուս մեծ գրող Լև Տոլստոյի հետ մեծ գործչի հանդիպումների, Ջավախքի Սուլդա գյուղում նրա կառուցած դպրոցի ու այլևայլ հարցերի մասին զրուցում ենք «Հայագիտակ» հրատարակչության տնօրեն, մշակութային-հասարակական գործիչ Ալբերտ Իսոյանի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7025 դիտում
11:24 16-10-2020
Զրույց գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանի հետ. «Ազգային օրակարգ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1147 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4618 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1051 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային