31945 դիտում
22:01 30-03-2015
Շենգավիթի թաղապետարանի չինովնիկների մեղքով Բագրատունյաց փողոցում անձրևին վարորդները երթևեկելու են «Տիտանիկ»-ներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 30-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցում:
Երկու տասնյակից ավելի ավտոմեքենաներ ջրային «բլոկադայի» էին ենթարկվել, պատճառը նշված ճանապարհի ջրահեռացման խողովակների խոտանն էր եղել, այն, հավանաբար, լցված էր տիղմով, իսկ Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցները չտեսնելու են տալիս իրավիճակը:
Շատ մեքենաներ «լռվել» էին կուտակված անձրևաջրի մեջ և ոչ մի պատկան մարմին չկար, որպեսզի օգնության ձեռք մեկներ վարորդներին, իսկ քաղաքացիներն իրենք էին միմյանց օգնում, զգալով, որ միևնույն է՝ պատկան մարմինների խոսքը ջրի նման գալիս է, ավազի նման մնում է, միևնույն է՝ սայլը տեղից չի շարժվելու:
Վարորդները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ Շենգավիթի թաղապետարանը խելոք լինի՝ մի քանի հատ նավ կբերի Հայաստան ու փողով գործ կանի՝ մարդկանց ջրից ապահով կտեղափոխի մի ծայրից մյուս ծայրը:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+