18267 դիտում
10:25 03-05-2022
Արտակարգ իրավիճակ Երևանում, փոթորկից տապալված շենքի տանիքը Նոր Նորքի թաղապետարանի չինովնիկների մեղքով դառնում է վթարային, անձրևաջրերն էլ իրենց սև գործն են անում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Արդեն 2 օր է, մայրաքաղաքում տեղացած անձրևների պատճառով Նոր Նորք վարչական շրջանի Մուշեղ Գալշոյան 32 բազմաբնակարանային շենքի բնակիչները չգիտեն, թե ում դիմեն, որպեսզի ստանան հստակ պատասխան, թե որ կառույցն է օգնության ձեռք մեկնելու բնակիչներին։
Ապրիլի 12-ին Երևանում ուժեղ փոթորիկը շենքի տանիքը վերցրել ու շպրտել էր։ Երջանիկ պատահականությամբ, տուժածներ չկային, սակայն վնասվել էին մի քանի բնակիչների ավտոմեքենաները։
Այդ օրը բնակիչներին միայն օպերատիվորեն օգնության էին հասել
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական ջոկատից և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։
Նոր Նորք վարչական շրջանից ժամանել էին ու խոստացել, որ թաղապետը Երևանի քաղաքապետի գլխավորությամբ բնակիչներին սատար կկանգնի, սակայն այ դամենը, ինչպես երեկ նշում էին բակում հավաքված բնակիչները, «օդ դուրս եկավ»։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Բնական աղետից հետո մեր ուժերով ցելոֆաններ առանք և ամբողջ տանիքը փակեցինք։ Բայց դա հարցի վերջնական լուծում չէր։ Առաջին օրը թաղապետարանից տաք-տաք խոստումներ էին տալիս, թե իշխանությունները սարի պես կանգնած են ձեր թիկունքին, օրերի հարց է. խնդիրը կլուծենք, բայց օրեր անց մոռացան թե բնակչին և թե տված խոստումները։ Քանի անգամ արդեն դիմել ենք թաղապետարանի կոմունալի պատասխանատուներին, բայց ստացել ենք ոչ դրական պատասխան։ Մեզ ասում են՝ ում ընտրել եք, իրան էլ դիմեք։ Էդ որ տանիքը մինչև փոթորիկը սարքում էիք, մե՞զ էիք հարցնում։ Նման հիմար պատասխան, երևի, քարե դարում կստանայինք։ Մենք բնակիչներով միացել, մեր ուժերով, մեր հաշվին մոտ 1000 քմ տանիքը վերանորոգել էինք, որ այդ գործը պետք է աներ թաղապետարանը, հիմա մեզ են մեղադրում։ Թաղապետից հույս չկա, նա նույնիսկ չբարեհաճեց ժամանել դեպքի վայր ու տեսներ, թե ինչ վիճակ է; Ուզում ենք հավատանք, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, եթե տեղեկացվի, գուցե խնդրին լուծում տա։ Իսկ մեր խնդրանքը շատ բան չի. ինչպես թաղապետարանում էին ասում, մենք չունենք 30 մլն, որ նորից տանիքի վերանորոգման համար անհրաժեշտ շինանյութ գնենք։ Եթե քաղաքապետարանը մեզ մատերիալով օգնի, շատ գոհ ու շնորհակալ կլինենք, մենք էլ մեր ուժերով կվերանորոգենք տանիքը»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե կարճ ժամանակում խնդիրը չլուծվի, այդ շենքը Երևանի բազմաթիվ շենքերի նման կդառնա վթարային, բնակիչներն էլ կհայտնվեն փողոցում։ Իսկ հիմա անձրևաջրերից պաշտպանվելու համար տան սենյակներում դույլեր են դրել ու օրը մի քանի անգամ դրանք դատարկում են։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 12-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ից 10։30-ն ընկած ժամանակահատվածում ուժեղ փոթորիկը Նոր Նորք վարչական շրջանի Մուշեղ Գալշոյան 32 շենքի տանիքը մոտ 900 ք/մ պոկել և շպրտել էր։
Վնասվել էին բակում կայանված BMW, Opel, Kia, Nissan, Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։ Բարեբախտաբար, այդ պահին բակում մարդիկ չեն եղել, տուժածներ չկան։
Ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել էին նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժինների ծառայողները։ Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի ծառայողները։
Շենքը 5 հարկանի է։ Եվ բնակիչները վերջերս էին իրենց ուժերով հիմնովին վերանորոգել տանիքը, սովետական տարիների ազբեստի շիֆերները փոխարինել էին որակյալ թիթեղներով։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
433 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
988 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է
640 դիտում
18:29 20-12-2024
Մինչև փետրվարի 1-ը կպահպանվի տրանսպորտի համար նախատեսված 100 դրամանոց արժեքը