1283 դիտում
08:12 31-03-2015
«Նաիրիտ գործարան»-ի շուրջ ոչ մի բանակցություն էլ չի վարվում. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ ԱՊՀ Միջպետական բանկի հետ հայաստանյան ոչ մի կառույց իրականում բանակցություն չի վարում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ետգնման կամ պարտքի վերափոխման շուրջ: Հարց չի բարձրացվել նաև պարտքը ներելու վերաբերյալ: Մինչ այս, հիշեցնենք, ՀՀ պաշտոնյաները վստահեցնում էին, թե մարտի վերջին Միջպետական բանկի հետ բանակցությունները կավարտվեն, և «Նաիրիտի» բաժնետոմսերը կվերադարձվեն ՀՀ կառավարությանը, գույքը կհանվի գրավից, ինչն արդեն մեծ հնարավորություններ է ստեղծում աշխատավարձի պարտքի վճարման ու գործարանի վերագործարկման համար: «Շշուկով» էլ ասում էին, թե, ամենայն հավանականությամբ, պարտքը կներվի:Եթե անգամ ՀՀ ԿԲ-ն բանակցում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ, որին պատկանում են ՄԲ-ի 50% բաժնետոմսերը, և որը, թերևս, գլխավոր դերակատարն է այս հարցում, ապա այդ մասին հնարավոր չէ, որ տեղյակ չլինեին Միջպետական բանկում: Թե ո՞ւմ հետ և ի՞նչ են բանակցում ՀՀ պաշտոնյաները, ստացվում է, գիտեն միայն իրենք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1797 դիտում
08:37 27-11-2014
Երվանդ Զախարյանը այցելելու է «Նաիրիտ» գործարան. 168 Ժամ
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը