211652_close_icon
views-count3082 դիտում article-date 11:01 31-03-2015

Խաչատուր Սուքիասյանին առաջարկվել է ՀՀ փոխվարչապետի պաշտո՞նը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ լուրերի՝ «Սիլ գրուպ» կոնցեռնի սեփականատեր, գործարար Խաչատուր Սուքիասյանին առաջարկվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը՝ էկոնոմիկայի գծով: Եվ վերջին մի քանի օրերին նրա ունեցած ինտենսիվ հանդիպումների շարքը այս կամ այն գործարարի, պաշտոնյայի, ընդհուպ մինչև ՀՀ նախագահի հետ, այդ խոսակցություններն առավել հավանական դարձրեցին: Արդյո՞ք Սուքիասյանը պատրաստվում է ՀՀ փոխվարչապետ դառնալ ու դրա համար է հանդիպում տարբեր գործիչների հետ: Թերթի այս հարցին «Սիլ գրուպ» կոնցեռնի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը պատասխանել է, որ Խաչատուր Սուքիասյանը որևէ պաշտոնի չի ձգտում: Դա նրա համար սկզբունքի հարց է: Իսկ ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա նա միշտ էլ ակտիվ է եղել իր շփումներում ինչպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այնպես էլ գործարարների ու պաշտոնյաների հետ Հայաստանում և արտերկրում: Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը 2008 թվականի նախագահական ընտրություններում սատարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն-Տեր Պետրոսյանին, որի հետևանքով նրա նկատմամբ հալածանքների շարք սկսվեց՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քրեական, զրկվել է պատգամավորական մանդատից: Հիմա նա վերականգնել է նախկին դիրքերը:

Նմանատիպ նյութեր