211652_close_icon
views-count1538 դիտում article-date 18:30 31-03-2015

Գառնի գյուղում 53-ամյա տղամարդը ծեծել է նախկին կնոջն ու դստերը

53-ամյա Արտաշես Մյասնիկի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Կոտայքի մարզի Գառնի գյուղի Բաղրամյան փողոցի N տանը ալիմենտ չվճարելու հարցի շուրջ վիճաբանել է իր նախկին կնոջ` Մարգարիտ Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով մի քանի հարվածներ է հասցրել վերջինիս և իր դստեր` Ռուզաննա Հովհաննիսյանի մարմնի տարբեր մասերին: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր