5076 դիտում
16:49 31-03-2015
Սպանված գյուղապետի կնոջ միակ հույսը Հանրապետության նախագահն է
2 տարի առաջ Պռոշյանի գյուղապետարանի մոտ սպանված Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի կինը` Լարիսա Աղաբեկյանը, բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը նրա նամակը ներկայացնում է ստորեւ.
«Երկու տարի առաջ դավադրաբար սպանվեց իմ ամուսինը՝ Հրաչ Մուրադյանը: Այս սուգը մեր ընտանիքինն է ու մենք այն ոչ մեկի վզին չենք ուզում փաթաթել: Ես, մեր զավակներն ու մեր մեծ, համերաշխ գերդաստանը փորձում ենք ապրել առանց Հրաչի, որովհետեւ նա մեզ ամբողջ կյանքում սովորեցրեց այդպես ապրել: Նա անձնական, ընտանեկան, նյութական կարիքների համար ժամանակ չուներ:
Այո՛, սուգը մերն է, իսկ կորուստը միայն մերը չէ, քանի որ նա միայն մերը չի եղել: Հրաչը պատերազմից հետո էլ զբաղված էր կյանքով, մեկ հայրենի երկրին ծառայելով ու դեռ երկար պիտի ծառայեր Հայաստանի կայացման եւ զարգացման գործին: Ազատամարտի ընթացքում իր զոհված հերոս ընկերների կիսատ թողած գործը շարունակող Հրաչ Մուրադյանը հետպատերազմական ճգնաժամ ապրող մեր երկրում ազնիվ տեսակի մարմնացում էր, ով իր ղեկավարած փոքրիկ օղակում կարողացավ ապացուցել, որ հանցավոր գործելակերպի դեմ պատերազմը նույնպես անկոտրում կամք է պահանջում, որտեղ զենքը սրտացավությունն է, աննկուն կամքը, ազնվությունն ու անկաշառությունը:
Պարոն նախագահ, Հրաչ Մուրադյանը սխալվեց միայն մեկ հարցում. նա չփնտրեց ներքին թշնամուն: Մինչդեռ իր ինքնուրույն ու հստակ կեցվածքով չընդունվեց համակարգի կողմից, ու զոհ գնաց հանցավոր մեքենային, քանի որ անկոտրում էր ու անդավաճան իր էությանը: Դա կանխամտածված ու ծրագրված սպանություն էր, որի մասին են վկայում սպանությանը նախորդած հանցագործությունները՝ հարձակումները, մահափորձը: Այն ժամանակ չբացահայտվեցին այդ հանցագործությունները եւ անպատժելիությունն ի վերջո հանգեցրեց Հրաչի սպանությանը:
Այսօր էլ՝ երկու տարի անց, չի բացահայտվում սպանության գործը: Պարո՛ն Նախագահ, սա մարտահրավեր է ոչ միայն մեր ընտանիքի տոկունությանը, մեր ազգային անվտանգությանը, Հրաչի ընկերների, նրա գործին հավատացողների, պռոշյանցիների ու ամբողջ հասարակության ՀՀ արդարադատության հանդեպ վստահությանը, սա մարտահրավեր է նաեւ Ձեզ:
Ի վերջո, ե՞րբ պետք է ստանանք հարցի պատասխանը, թե մեր երկրում հերոսին, պետական մտածելակերպ ունեցող ղեկավարին ով եւ ինչու է սպանում եւ ե՞րբ է բացահայտվելու սպանությունը, վերականգնվելու արդարադատությունը եւ ե՞րբ պետք է վերանա այս անվսահության եւ անպատժելության մթնոլորտը»:
Նմանատիպ նյութեր
6143 դիտում
17:00 07-06-2015
Ցմահ դատապարտյալի միակ հույսը հանրապետության նախագահն է
17338 դիտում
17:21 25-08-2015
Բնիկ երևանցու միակ հույսը Հանրապետության նախագահն է, քանի որ նա կարծում է, որ դատավորը իրեն վեր է դասում օրենքից
Այս բաժնից
610 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
601 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
862 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին