211652_close_icon
views-count1490 դիտում article-date 22:48 01-04-2015

Համաժողով՝ «Թուրքիայի կողմից Հայաստանի տարածքների բռնազավթումը» թեմայով

Ապրիլի 2-ին «Ժառանգություն» կուսակցությունը կազմակերպում է համաժողով, որի թեման է` «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայ ժողովրդի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին»: Քննարկումը տեղի կունենա ժամը 14:00-16:00-ն, «Անի պլազա» հյուրանոցի «Անի» սրահում: Բանախոսները կանդրադառնան ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած՝ «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, Թուրքիայի Հանրապետության կողմից բռնազավթված հայկական տարածքներում Հայոց պետականության վերականգնման, ինչպես նաեւ Մեծ եղեռնի և Հայրենազրկման հետևանքների վերացման խնդիրներին: Համաժողովին հրավիրված են ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, փորձագետներ, Հայաստանում գործող տարբեր երկրների դեսպանատների և միջազգային կառույցների, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր