211652_close_icon
views-count1478 դիտում article-date 11:31 02-04-2015

Ադամ Շիֆը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում 1 ժամ ընթերցելու է Հայոց ցեղասպանության զոհերի անունները

Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը ապրիլի 22-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում 1 ժամ կընթերցի 2015 թ-ի Հայոց ցեղասպանության զոհերի անունները: Այդ մասին երեկ հայտարարել է հենց Ա. Շիֆը, գրում է [url=http://asbarez.com/133591/schiff-to-read-names-of-genocide-victims-on-house-floor/]Asbarez[/url]-ը: Նա կոչ է արել ցեղասպանության զոհերի ժառանգներին ուղարկել իրենց ընտանիքի անդամների անունները, ովքեր զոհ են գացել թուրքական յաթաղանին: «Ընդամենը 1 ժամվա ընթացքում ես կկարողանամ կարդալ Հայոց ցեղասպանության զոհերի շատ փոքր մասի անունները: Իսկ 1,5 մլն սպանվածների անունները կարդալու համար կպահանջվեն շաբաթներ: Հույս ունեմ, որ դա կօգնի հանրության ուշադրությունը գրավել այդ սարսափելի ոճրագործության վրա: Անունները, որոնք ես ընթերցելու եմ, վերացական չեն, ինչպես թվերը. նրանք եղել են որդի և դուստր, մայր կամ հայր, պապ ու տատ, քեռի կամ հորաքույր, յուրաքանչյուրը՝ մի անգնահատելի կյանք»,-ասել է Շիֆը: Նշենք, որ նախորդ ամիս Ադամ Շիֆը և ևս 40 կոնգրեսականներ Ներկայացուցիչների պալատ էին ներկայացրել «Հայոց ցեղասպանության արդարության և ճշմարտության» բանաձևի օրինագիծը, որով կոչ է արվում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային հայ-թուրքական հարաբերությունները հիմնել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վրա:

Նմանատիպ նյութեր