211652_close_icon
views-count798 դիտում article-date 14:33 02-04-2015

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դինամիքս» ընկերության նախագահին

Ապրիլի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դինամիքս» ընկերության նախագահ, գիտությունների դոկտոր Վահան Շաքարյանին: Ընկերությունը Հայաստանում նախաձեռնել է հայկական առաջին պլանշետների (Արմթաբ) և սմարթֆոնների (Արմֆոն) արտադրությունը: Հանդիպման ընթացքում Վահան Շաքարյանը նախարարին տեղեկացրեց, որ վերջին շրջանում ընդլայնվել է Հայաստանում ԱՄՆ-ից կատարվող ներդրումների ծավալները, մեծացել է ընկերության արտադրանքի տեսականին՝ ընդգրկելով նաև դպրոցական լաբորատորիաների, տարբեր մարտկոցների արտադրությունը: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում «Պատրաստված է Հայաստանում» մակնիշը կրող վերոնշյալ ապրանքատեսակներն իրենց տեղը կգրավեն միջազգային շուկայում: Քննարկվեցին նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Նյու Թեքնոլոջի Էդյուքեյշն ֆոնդ» հիմնադրամի և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դինամիքս» ընկերության ջանքերով իրականացվող «Երիտասարդներն ընդդեմ ցեղասպանության» ծրագրի հետ կապված հարցեր:

Նմանատիպ նյութեր