211652_close_icon
views-count2052 դիտում article-date 10:37 13-09-2019

Ընդ­դի­մա­դիր թևե­րը, մի­մյանց դեմ պայ­քար մղե­լով, փոր­ձում են «վերց­նել» ընդ­դի­մա­դիր դաշ­տը․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Այ­սօր քա­ղա­քա­կան ի­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րը տե­ղի են ու­նե­նում ընդ­դի­մա­դիր դաշ­տում։ Քա­ղա­քա­կան ու­ժե­րը, ան­հատ­նե­րը, հա­սա­րա­կա­կան հատ­վածի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը վե­րա­դա­սա­վոր­վում են, վե­րա­կազ­մա­վոր­վում և հա­մախ­մբ­վում։ Կու­լի­սա­յին ակ­տիվ գոր­ծըն­թաց­ներ են ըն­թա­նում, իսկ իշ­խա­նու­թյու­նում առ­կա ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճակն ընդ­դի­մա­դիր­նե­րի ջրա­ղա­ցին ջուր է լց­նում։ Սո­վո­րա­բար իշ­խա­նու­թյան «տե­ղի» հա­մար են ընդ­դի­մա­դիր ու­ժե­րը պայ­քա­րում, հի­մա այդ պայ­քա­րը տե­ղա­փոխ­վել է ընդ­դի­մա­դիր դաշտ, ո­րով­հետև կա իշ­խա­նու­թյուն (ի­հար­կե, նրա ո­րա­կի և ամ­րու­թյան առն­չու­թյամբ մեծ վե­րա­պա­հում­ներ կան), բայց չկա դրա հա­կա­դիր բևե­ռը, ո­րը կա­րող է քա­ղա­քա­կան վտանգ ներ­կա­յաց­նել իշ­խա­նու­թյան հա­մար։ Ցա­քուց­րիվ ու­ժե­րը, ան­հատ­նե­րը քն­նա­դա­տու­թյան մեծ հար­թակ են ստեղծում, բայց չկա մեկ ամ­բող­ջա­կան ուժ, ո­րը նրանց մի տա­նի­քի տակ հա­վա­քի։ Այ­սօր ընդ­դի­մա­դիր թևե­րը, մի­մյանց դեմ պայ­քար մղե­լով, փոր­ձում են «վերց­նել» ընդ­դի­մա­դիր դաշ­տը։ Ու­շագ­րավ է, որ այս­տեղ պայ­քարն ա­վե­լի կա­տա­ղի է, ա­մեն մե­կը փոր­ձում է ցույց տալ, թե ի­րեն­ցից ով է ա­վե­լի քիչ թա­թախ­ված նախ­կին ա­րատ­նե­րի մեջ։ Սա­կայն նրանց խմ­բագ­րած, «մաք­րա­մա­քուր» կեն­սագ­րու­թյա­նը հա­զիվ թե բո­լո­րը հա­վա­տան, ո­րով­հետև Հա­յաս­տա­նը շատ փոքր է, իսկ քա­ղա­քա­կան կա­պերն ու գոր­ծարք­նե­րը դժ­վար չէ բա­ցա­հայ­տել։ Այն­պես որ, նախ­կին ՀՀԿ-ա­կան իշ­խա­նու­թյու­նից ան­ջատ­վե­լու, սր­բա­գործ­վե­լու բո­լոր փոր­ձե­րը ա­նօ­գուտ են։ Նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րից ընդ­դի­մու­թյուն կեր­տե­լը լուրջ աշ­խա­տանք է պա­հան­ջում, բայց ոչ աչք­կա­պո­ցի, բո­լո­րը բո­լո­րին շատ լավ գի­տեն։ Ինչ վե­րա­բե­րում է խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյա­նը, այն ա­վե­լի անմ­խի­թար վի­ճակում է. չդառ­նա­լով Նի­կոլ Փա­շի­նյա­նին ի­րա­կան ընդ­դի­մու­թյուն, չգի­տեն` ինչ­պես շա­րու­նա­կել ի­րենց գոր­ծու­նեու­թյու­նը։ Ե­ղած խն­դիր­նե­րին գու­մար­վում են այդ ու­ժե­րի ներ­սում ե­ղած «պայ­թյուն­նե­րը»։ «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նում» ա­ռա­ջին պայ­թյունն արդեն տե­ղի ու­նե­ցավ. Ար­ման Բա­բա­ջա­նյա­նը հրա­պա­րա­կավ քն­նա­դա­տեց գոր­ծըն­կեր­նե­րին ու հե­ռա­ցավ։ ԼՀԿ-ում էլ դեռ չգի­տեն՝ ինչ­պես վե­րա­կազ­մա­կերպ­վել, ըն­կած վար­կա­նի­շը բարձ­րաց­նել. ա­պա­ցույ­ցը` վեր­ջին սոց­հար­ցում­նե­րը, երբ ՀՀԿ-ն ա­վե­լի մեծ վար­կա­նիշ ու­ներ, քան ԼՀԿ-ն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր