211652_close_icon
views-count2525 դիտում article-date 17:15 02-04-2015

«Ծիծաղը կփրկի աշխարհը». ապրիլմեկյան տոնակատարություն՝ սահմանամերձ համայնքներում. լուսանկարներ, տեսանյութ

Երգիծանքի և հումորի օրվան նվիրված «Մեկից մեկ» տոնահանդեսը, որը կազմակերպել էր ապրիլմեկյան տոնակատարությունների նախաձեռնող խումբը, քաղաքային բեմերից տեղափոխվել էր սահմանամերձ գոտի: Երեկ՝ ապրիլի 1-ին, «Ծիծաղը կփրկի աշխարհը» խորագրի շրջանակներում Տավուշի մարզի հեռավոր համայնքների մեր հայրենակիցներին ուրախություն ու ժպիտ պարգևեցին երգիծանքի և էստրադայի վարպետները, ծաղրածուները, տիկնիկային թատրոնի արտիստները, մնջախաղացներն ու պարային խմբերը: Խումբը կազմակերպել էր «Ծիծաղաշարժ լուսանկարների» ցուցահանդես: Փոքրիկ հանդիսատեսի համար «Միմոս» մարիոնետների թատրոնը ներկայացրեց «Պույ-պույ մկնիկը» տիկնիկային բեմադրությունը, իսկ Բերդի N զորամասում տոնական համերգին մասնակցեցին նաև զինվորները: Երեկոյան Բերդի քաղաքային մշակույթի տանը տեղի ունեցավ երգիծական եզրափակիչ երեկո: Նշենք, որ ապրիլմեկյան նախագիծն անցկացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օժանդակությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր