211652_close_icon
views-count1100 դիտում article-date 19:38 02-04-2015

Ոստիկանները խուզարկությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

Ապրիլի 1-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 35/2 հասցեի մոտից, զենք-զինամթերք կրելու կասկածանքով, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Գոռ Բ.-ին, 1989 թ. ծնված Հրաչյա Խ.-ին, 1990 թ. ծնված Արթուր Հ.-ին և 1989 թ. ծնված Մուշեղ Կ.-ին: Խուզարկությամբ Մուշեղ Կ.-ի գրպանից հայտնաբերվել է 23 սմ երկարությամբ ծալովի դանակ, իսկ ավտոմեքենայի զննությամբ, ուղևորի նստելատեղից` «P-25 BLOWBACK GAMO» տիպի օդամղիչ ատրճանակ` փամփուշտներով, 5.6 մմ տրամաչափի 18 փամփուշտ, մեկնարկային ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 8 փամփուշտով: Ավտոմեքենայի վարորդ Գոռ Բ.-ն բեռնախցիկից ներկայացրել է «ԻԺ-37» տիպի մեկնարկային ատրճանակ` առանց փամփուշտների: Արթուր Հ.-ի ձեռքի պայուսակից հայտնաբերվել է «Վալտեր» տիպի, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ` լիցքավորված 7 փամփուշտով, և 9 մմ տրամաչափի 9 փամփուշտ: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր