211652_close_icon
views-count1147 դիտում article-date 13:44 13-05-2014

Ոստիկաննները խուզարկությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունքում քննվող մի քրեական գործի շրջանակներում, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ, օրերս ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել 1966 թ. ծնված Սաշիկ Մ.-ի բնակարանում և կից օժանդակ շինություններում: Արդյունքում` խորդանոցից հայտնաբերվել և առգրավվել է «ՏՕԶ» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, «ՏՕԶ» տիպի հրացանի փող, հրացանի փայտյա խզակոթ և 9 մմ տրամաչափի 169 փամփուշտ: Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: *** Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա, մի քրեական գործի շրջանակներում, ոստիկանության ծառայողները 1952 թ. ծնված Լյովա Խ.-ի տանը կատարած խուզարկության ժամանակ, հյուրասենյակում դրված թախտի հետևի հատվածից հայտնաբերել են «ԱԿ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի փամփուշտ: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: *** Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա, մի քրեական գործի շրջանակներում, 1978 թ. ծնված Արկադիկ Խ.-ի տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է «ԱԿ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 53 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի չկրակված պարկուճ, 5.45 մմ տրամաչափի ուսումնական փամփուշտ և ՊՆ կարիքների համար արտադրված պահածոյացված 25 շիլա: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր