211652_close_icon
views-count653 դիտում article-date 13:20 03-04-2015

Սան Պաուլուում ուղղաթիռի աղետի հետևանքով զոհված 5 անձանց թվում է նաև նահանգապետի 31-ամյա որդին

Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն, ապրիլի 2-ի երեկոյան Բրազիլիայի խոշորագույն Սան Պաուլու քաղաքում ուղղաթիռի աղետի հետևանքով զոհվել է հինգ մարդ, որոնց թվում է նաև Սան Պաուլուի նահանգապետ Գերալդո Ալկմինի կրտսեր որդին՝ 31 ամյա Թոմաս Ռոդրիգես Ալկմինը: «Seripatri» ավիաընկերության EC-155 ուղղաթիռը, որը փորձնական թռիչք էր իրականացնում պրոֆիլակտիկայից հետո, քաղաքի Կարապիկուիբա շրջանում ընկել է բնակելի տան վրա: Ուղղաթիռում գտնվողներից ոչ մեկը ողջ չի մնացել: Ըստ տեղի ոստիկանության տվյալների` տունը, որի վրա ընկել է ինքնաթիռը, գտնվել է վերակառուցման ընթացքում, այդ իսկ պատճառով այնտեղ ոչ ոք չի ապրել և այլ զոհերից հնարավոր է եղել խուսափել:

Նմանատիպ նյութեր