211652_close_icon
views-count4519 դիտում article-date 14:24 05-04-2015

Սննդամթերքի այս 10 տեսակները կբարելավեն արյան մակարդելիությունը

Խիտ եւ շուտ մակարդվող արյունը ինքնին հիվանդություն չի համարվում (եթե, իհարկե, խոսքը չի վերաբերում տրոմբոֆիլիայի ժառանգական կամ այլ տեսակների), սակայն այսպիսի արյունը վատ է անցնում անոթներով, ինչը մի շարք խնդիրներ կարող է առաջ քաշել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում արյունը ջրիկացնող եւ դրա մակարդելիությունը բարելավող սննդամթերքը: Եթե Դուք արյան խտության հետ խնդիր ունեք, ներառեք Ձեր սննդակարգում դրանք եւ օգտագործեք բուժման հետ մեկտեղ: 1. Հատապտուղներ (լոռամրգի, ազնվամորի եւ այլն ): Մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում ներառել նաեւ բալը, սալորը, նուռն ու թուզը: 2. Սխտորն ու սոխը ոչ միայն հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք նվազեցնում են քաղցկեղի հավանականությունը, այլ նաեւ այնպիսի նյութեր, որոնք քայքայում են տրոմբերը: Այդ պատճառով «խիտ» արյուն ունեցող մարդիկ անպայման պետք է ներառեն դրանք իրենց ամենօրյա սննդակարգում: 3. Ցիտրուսները (հատկապես լիմոնն ու նարինջը) նույնպես ջրիկացնում են արյունը: 4. Ձիթապտղի ձեթը նույնպես ցածրացնում է արյան մակարդելիությունը եւ օգտակար է մարսողական համակարգի համար: 5. Կարմիր գինին, ինչպես նշում են մասնագետները, եւս ջրիկացնում է արյունը, սակայն չարաշահել այն խորհուրդ չի տրվում: Օրական կարելի օգտագործել 30-50 գրամ: 6. Կակաոն, իմբիրը, սեւ դառը շոկոլադը նույնպես կարող են օգտակար լինել «խիտ» արյան դեպքում: 7. Յուղոտ տեսակների ձկնեղենը (սկումբրիա, ստավրիդա, ծովատառեխ ) եւ ձկան յուղը եւս պետք է ներառել սննդակարգում: Դրանք օգտակար են ոչ միայն արյան, այլ ամբողջ օրգանիզմի համար: 8. Դափնու տերեւ: Մասնագետները խորհուրդ են տալիս 3-4 տերեւ ավելացնել ճաշի մեջ: 9. Արեւածաղիկն ու ընկուզեղենը եւս շատ օգտակար նյութեր են պարունակում եւ պետք է ընդրկված լինեն սննդակարգում: 10. Որոշ խմիչքներ նույնպես կարող են օգտակար լինել արյան բարձր մակարդելիության դեպքում: Մասնավորապես՝ տոմատի հյութը, կանաչ թեյը եւ, իհարկե, սովորական ջուրը:

Նմանատիպ նյութեր