211652_close_icon
views-count1499 դիտում article-date 13:27 05-04-2015

Թուրքիայում զինված հարձակում է կատարվել «Ֆեներբահչեի» ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի վրա. նախնական տվյալներով` ֆուտբոլիստները չեն տուժել

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում անհայտ անձիք զինված հարձակում են գործել «Ֆեներբախչե» ֆուտբոլային թիմի անդամներին, տեղափոխող ավտոբուսի վրա: Ինչպես հայտնում է Sabah պարբերականը, հարձակումը տեղի է ունեցել «Ռիզեսպորի» դեմ ֆուտբոլի Թուրքիայի առաջնության խաղից հետո, Ռիզայից Տրաբզոն ճանապարհին: Հանցագործները որսորդական հրացանով կրակել են վարորդի ուղղությամբ, երբ ավտոբուսն ընթանալիս է եղել բարձր արագությամբ: Կրակոցների հետևանքով ծանր վնասվածքներ է ստացել ավտոբուսի վարորդը, նա տեղափոխվել է հիվանդանոց։ Նախնական տվյալներով՝ ֆուտբոլիստները չեն տուժել։ Նշենք, որ միջադեպին նախորդած ֆուտբոլային խաղում «Ֆեներբահչեն» արտագնա հաղթանակ է տարել 5:1 հաշվով: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, միջադեպից հետո «Ֆեներբահչեի» ֆուտբոլիստներն ու ակումբի աշխատակիցները օդանավակայան են տեղափոխվել զրահապատ ավտոմեքենայով:

Նմանատիպ նյութեր