5754 դիտում
11:26 21-07-2017
Աթենքում, ՀՀ դեսպանության նախնական տվյալներով, հայեր չեն տուժել. Տիգրան Բալայան
Աթենքում, ՀՀ դեսպանության նախնական տվյալներով, հայեր չեն տուժել։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոնակ Տիգրան Բալայանը։
«Ըստ @armembgr-ի նախնական տվյալների Կոս կղզի մոտակայքում երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան»։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/21/1073037/]հայտնել էինք[/url], որ հուլիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 02:31-ին (Գրինվիչի ժամանակով` հուլիսի 20-ին 22:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 36.780 և արևելյան երկայնության 27.310 աշխարհագրական կոորդինատներով (Հունաստան-Թուրքիա սահմանային գոտի, Կոս կղզուց 5 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 6.6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ կայքից։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9 բալ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
703 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
721 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»