211652_close_icon
views-count23555 դիտում article-date 14:07 05-04-2015

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. գոմի փլուզման հետևանքով 140 գառ ու ոչխար սատկել են. գյուղացու հույսը բարեգութ մարդիկ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` ապրիլի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 06.00-ի սահմաններում Կարմիր գյուղի բնակիչ 36-ամյա Կարեն Խաչատրյանն ահազանգել է Կարմիրի գյուղապետ Միշա Դանիելյանին և հայտնել, որ իր տանը կից գտնվող գոմի տանիքը փլուզվել է, իսկ փլուզման տակ գառներ ու ոչխարներ են մնացել: Ինչպես Կարմիր գյուղից հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է գյուղապետը և տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը, Գավառի թիվ 32 հրշեջ փրկարարական ջոկատը` մեկ մարտական հաշվարկով: Փրկարարները, գյուղացիների ու գյուղապետի մասնակցությամբ, փլուզված տանիքի տակից դուրս են բերել 140-ից ավելի արդեն սատկած գառներ ու ոչխարներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կան նաև գերանների հարվածից վնասվածքներ ստացած մեծ թվով գառներ ու ոչխարներ: Գյուղապետի կանչով ժամանել են նաև Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները` գյուղվարչության պետի գլխավորությամբ, ով, իրավիճակին ծանոթանալով, տեղեկությունը փոխանցել է մարզպետին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղապետը հայտնեց. «Փորձելու ենք, մարզպետի գլխավորությամբ, հնարավորության սահմաններում օգնել: Արդեն ստեղծվել է հանձնաժողով` վնասի չափը պարզելու համար: Հուսով ենք, որ կառավարությունը նույնպես բարի կամք կդրսևորի և օգնության ձեռք կմեկնի տուժածներին, քանի որ վերջիններս վերջերս բանկից վարկ էին վերցրել և գառներն ու ոչխարները պահելով էին կարողանում մարել վարկը: Սակայն հիմա, եթե պատկան մարմինները օգնության ձեռք չմեկնեն գյուղացուն, չի բացառվում, որ բանկն իր սև գործն անի»: ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տուժած ընտանիքը սոցիալապես անապահով է, ընտանիքում կան անչափահասներ: [color=#A40000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ գյուղացուն օգնության ձեռք կմեկնի իրենց պատգամավորը` Մանվել Բադեյանը, ով, չնայած, ըստ գյուղացիների, ընտրությունից ընտրություն է գյուղ ժամանում, այն էլ` որպես կարմիր խնձոր: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սատկած գառներն ու ոչխարները թաղվելու են հողի մեջ` 6 մետր խորությամբ, քանի որ, մասնագետների պնդմամբ, դրանք արդեն վարակված են: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր