1611 դիտում
18:00 06-04-2015
Կաննի հեղինակավոր կինոփառատոնի կազմակերպիչները արգելել են սելֆի անել հռչակավոր կարմիր գորգի վրա
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, Կաննի հեղինակավոր կինոփառատոնի կազմակերպիչները արգելել են սելֆի անել հռչակավոր կարմիր գորգի վրա:
Դա բացատրվում է այն հանագմանքով, որ գորգի վրայով անցնող մարդիկ՝ խցիկների առջև տեղավորվելով իրարանցում են առաջացնում և փակում ճանապարհը:
Այս տարի կինոփառատոնը մեկնարկում է մայիսի 13-ին: Սակայն այս տարի՝ թվով 68-րդ կինոստուգատեսի բացման արարողությանը կարմիր գորգով անցնելիս աստղերին թույլ չի տրվի լուսանկարվել: Լուսանկարման արգելքը մտցրել է փառատոնի գլխավոր տնօրեն Տիերրի Ֆրեմոն:
«Այդ զզվելի սելֆիները հանգեցնում են գորգի վրա կարգուկանոնի խախտման և խցանումներ առաջացնում», - ասել է Ֆրեմոն՝ «France Culture» ռադիոկայանին տված հարցազրույցում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2797 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3952 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին