211652_close_icon
views-count1768 դիտում article-date 17:22 06-04-2015

Էստոնիայում սկսվել են ԱՄՆ հետ համատեղ զորավարժությունները

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Էստոնիայի բանակի ստորաբաժանումները ձեռնամուխ են եղել մարտավարական զորավարժությունների՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի մասնակցությամբ: Զորավարժություններին կմասնակցեն նաև ԱՄՆ ՌՕՈՒ կործանիչներ, որոնք տեղակայված են Էստոնիայի Էմարի ռազմաբազայում: Զորավարժությունների ժամանակ կմշակվեն պաշտպանական և զսպման մարտերի վարման մարտավարական միջոցները:

Նմանատիպ նյութեր