24697 դիտում
21:38 07-04-2015
Նոր մանրամասներ երեկ Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. Mercedes-ի ոստիկան վարորդն ու Mitsubishi-ի ՊՆ աշխատակից վարորդը վիրավորների հետ վերադառնում էին թաղման արարողությունից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արկադի Ղումաշյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ երեկ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդների և ուղևորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Mercedes մակնիշի 80 ԼՏ 900 համարանիշի ավտոմեքենան վարել է Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ, 38-ամյա Դավիթ Վարդումյանը, իսկ Mitsubishi Pajero մակնիշի 34 DR 274 համարանիշի ավտոմեքենան վարել է Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի բնակիչ, 38-ամյա Արտյոմ Հովհաննիսյանը:
Հիվանդանոց են տեղափոխվել 2 վարորդները և Mercedes-ի ուղևորներ՝ 24-ամյան Լիլիթ Օդորյանը, 45-ամյա Գոհար Վարդումյանը, և Mitsubishi-ի ուղևորներ՝ 35-ամյա Սիլվա Ստեփանյանը, 11-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը, 8-ամյա Միլենա Հովհաննիսյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Դ. Վարդումյանը աշխատում է ոտիկանության Դիլիջանի բաժնի ՊՊԾ դասակի հրամանատար, իսկ Mitsubishi-ի վարորդ Ա. Հովհաննիսյանը՝ ՀՀ ՊՆ N զորամասում՝ իրավաբան:
Ըստ տեղեկությունների՝ վերջիններս վթարից առաջ միասին մասնակցելիս են եղել թաղման արարողությանը և միասին էլ ավտոմեքենաներով վերադառնալիս են եղել Երևան ու ճանապարհին վթարի են ենթարկվել:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/06/48712/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], ապրիլի 6-ին խոշոր ավտոովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հավածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել էին Mercedes մակնիշի 80 ԼՏ 900 համարանիշի և Mitsubishi մակնիշի 34 DR 274 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով 2 մեքենաները դուրս էին եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում՝ արմատախիլ անելով մի քանի հաստաբուն ծառեր: Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Հրազդանի բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս էին բերել քաղաքացիները՝ մի մասը քաղաքացիների անձնական օգտագործման ավտոմեքենաներով, մի մասն էլ՝ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցների ծառայողական ավտոմեքենաներով: Վիրավորներից մեկին էլ ավտոմեքենայից դուրս էին բերել Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները, ովքեր ժամանել էին 1 մարտական հաշվարկով: Վթարի վայր էր ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում էին նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը, վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանը և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+