211652_close_icon
views-count52676 դիտում article-date 11:06 08-04-2015

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են «Նիվա»-ն ու «Toyota»-ն. «Նիվա»-ն կողաշրջվել է. «Toyota»-ի վարորդը «Կիլիկիա» գարեջրի գործարանի տնօրենի տղան է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Ադոնց և Գրիբոյեդով փողոցների հատման մասում՝ «Ալմաստ» գործարանի դիմաց, բախվել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 24-ամյա Հայկ Գրիգորյանի վարած Վազ 2121 մակնիշի 16 PR 016 համարանիշի և Երևանի բնակիչ, 20-ամյա Աշոտ Բաղդասարյանի վարած Toyota Corolla մակնիշի 10 AA 016 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Նիվա»-ն մոտ 30 մետր առաջ է ընթացել, ինչից հետո կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Ստեփան Խաչատրյանն ու Հայկ Գրիգորյանը: Օպերատիվորեն ժամանել էր նաև 1-03 շտապ օգնության բրիգադը, սակայն վարորդները հրաժարվեցին բժշկական օգնությունից՝ ասելով, որ վնասվածքներ չեն ստացել ու բողոք ու գանգատ չունեն: Տեղում աշխատանքները ղեկավարում է ՃՈ հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Գրիգոր Միտոյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչև այս պահը «մեծն» ԱՊՊԱ-ն չի բարեհաճել ժամանել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Toyota-ի վարորդը «Կիլիկիա» գարեջրի գործարանի տնօրեն Աշոտ Բաղդասարյանի տղան է: Տեղում ԱՊՊԱ-ի գործակալը ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնեց, որ իրենք կանչը ստանալուց 12 րոպեի ընթացքում ժամանել են վթարի վայր, իսկ ուշացումը կապված է նրա հետ, որ վարորդները ուշ են տեղեկացրել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր