211652_close_icon
views-count3083 դիտում article-date 14:27 08-04-2015

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը երկշաբաթյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում. լուսանկարներ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, մարզիչներ Դավիթ Թորոսյանի և Մանվել Գաբրիելյանի ղեկավարությամբ, երկշաբաթյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Գարնանային հավաքին մասնակցում են 28 բռնցքամարտիկներ: Հայաստանի հավաքականը այս հավաքի ընթացքում կանցնի ֆիզիկական հատուկ պատրաստականություն, որը կնպաստի բռնցքամարտիկների դիմացկունության բարելավմանը: Մեր ընտրանին օրեկան անցկացնում է 3 մարզում և ինչպես հաստատեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հայ բռնցքամարտիկները հստակ կատարում են իր տված առաջադրանքները: Ծաղկաձորյան հավաքը հայ բռնցքամարտիկների համար նաև նախապատրաստական փուլ կլինի մայիսին կայանալիք միջազգային մրցաշարերից առաջ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր