Ռուսաստանը թույլ չի տա, որ ղարաբաղյան հակամարտությունը թեժանա. Ս. Լավրով
Ռուսաստանը նույնիսկ թույլ չի տալ մտածել, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է թեժանալ: Այս մասին մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած հանդիպումից հետո:
«Ես համոզված եմ, որ չնայած հռետորաբանական հայտարարություններին, այն չեն ցանկանում և կողմերից ոչ մեկը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում մեր բոլոր գործողությունները՝ Ռուսաստանի գործողությունները, ուղղված են նրան, որպեսզի գտնվի արագ ու փոխադարձ ըմբռնելի լուծում»,-ընդգծել է ՌԴ արտգործնախարարը: