211652_close_icon
views-count2185 դիտում article-date 16:11 23-09-2015

Անլուրջ է ղարաբաղյան հակամարտությունը որպես «շապիկ» օգտագործել՝ ծածկելու համար Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը. Դանիել Բայեր

Անլուրջ չէ՞, արդյոք, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը օգտագործել՝ ծածկելու համար Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեպքերը, իր միկրոբլոգում գրառել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Դանիել Բայերը: Նրա մեկնաբանությունները վերաբերում են Ադրբեջանի «Ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ինստիտուտ» կոչված կառույցի ղեկավար Ահմեդ Շաիդովի այն անհեթեթ հայտարարությանը, թե «Հայաստանը մոտ մեկ միլիոն փախստական ու գերի է պահում»: Բայերը նշել է, որ հակամարտության հումանիտար հարցերի քննարկումը կարևոր է, սակայն հակամարտությունը օգտագործել, որպեսզի ծածկվի Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ ոլորտը, ամենաքիչը անլուրջ քայլ է:

Նմանատիպ նյութեր