211652_close_icon
views-count1367 դիտում article-date 14:01 08-04-2015

16 տարվա ազատազրկման դատապարտված «Costa Concordia»-ի նախկին նավապետը կմնա ազատության մեջ

Ֆլորենցիայի առաջին ատյանի դատարանի կողմից 16 տարվա ազատազրկման դատապարտված Ֆրանչեսկո Սկետինո կմնա ազատության մեջ: Ինչպես հայտնում է «bbc.co.uk»-ը, 2012թ. հունվարին խորտակված «Costa Concordia» զբոսանավի նախկին կապիտանի ազատության մեջ մնալու վերաբերյալ որոշումն ընդունել է Ֆլորենցիայի Վճռաբեկ դատարանը: Դատախազության վերաքննիչ բողոքի քննության ընթացքում դատախազները պնդել են, որ Սկետինոն կարող է փախչել երկրից: Սակայն պաշտպանական կողմը պնդել է, որ եթե Սկետինոն փախչելու մտադրություն ունենար, արդեն դա արած կլիներ: Բանն այն է, որ համաձայն Իտալիայում գործող օրենսդրության` մեղադրյալը կարող է բանտ ուղարկվել միայն դատական բոլոր ատյանների դատավճռից հետո:

Նմանատիպ նյութեր