211652_close_icon
views-count2381 դիտում article-date 10:02 09-04-2015

Եթե դիզվառելիքի մեծածախ գինը 350 դրամ է, ինչի՞ն է ծառայել սուբսիդավորման այդ գրեթե 1, 5 միլիարդ դրամը. Ժամանակ

«Ամեն տարի գարնան նախաշեմին կառավարությունը ընդունում է որոշում, որով պետբյուջեից որոշակի գումար է հատկացվում պարարտանյութի և դիզվառելիքի սուբսիդավորման համար: Այս սխեման առաջացնում էր կոռուպցիոն ռիսկեր, որովհետև եթե դիզվառելիքի գինը 470 դրամ է, իսկ այն գյուղացիներին տրամադրվում է 350 դրամով, գայթակղությունը մեծ է այդ վառելիքը հատկացնել ոչ թե գյուղացիներին, այլ բենզալցակայաններին: Շատ գյուղապետեր և նույնիսկ մարզպետներ այս գործում բավական լուրջ գումարներ էին աշխատում։ Սակայն այս տարի չբերեց բոլոր մարզպետների և գյուղապետերի բախտը, որովհետև այս սխեմայով փող աշխատելու հնարավորությունները էապես նվազեցին կամ ընդհանրապես վերացան: Խնդիրն այն է, որ այս տարի դիզելային վառելիքի գներն այնքան են իջել, որ գրեթե հավասարվել են սուբսիդավորվող վառևիքի գնին: Օրինակ՝ Երևանի որոշ բենզալցակայաններում դիզվառելիքը կարելի է գնել 380 դրամով: Եթե մանրածախի գինը 380 դրամ է, ապա նշանակում է, որ դիզվառելիքի մեծածախ գինը մոտ 350 դրամ է: Իսկ սա նշանակում է, որ դիզվառելիքի մեծածախ գնի և գյուղացիներին որպես օգնություն տրվող վառելիքի գինը նունն է: Եթե կառավարությունը իսկապես ուզում էր օգնել գյուղացիներին և նրանց մատչելի դիզվառելիք տար, ապա այս տարի կարող էր այն տրամադրել ոչ թե 350 այլ 250 կամ գուցե 280 դրամով: Չնայած շուկայում գների անկմանը՝ կառավարությունը որոշեց չփոխել գյուղացիներին հատկացվող դիզվառելիքի գինը: Այս տարվա փետրվարին կառավարության հերթական նիստում որոշում կայացվեց հայ գյուղացիներին հատկացնել 14, 3 մլն լիտր դիզվառելիք: Կառավարության որոշումից դատելով՝ յուրաքանչյուր լիտրի համար կառավարությունը վճարելու էր 100 դրամ, որպեսզի գյուղացին դիզվառելիքը ստանա 350 դրամով: Սա նշանակում է, որ կառավարությունը պետբյուջեից հատկացնելու է 1 մլրդ 430 միլիոն դրամ։ Եթե դիզվառելիքի մեծածախ գինը 350 դրամ է, ինչի՞ն է ծառայել այդ գրեթե 1, 5 միլիարդ դրամը, կամ ում գրպանում է հայտնվել այն»»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր