211652_close_icon
views-count11761 դիտում article-date 09:48 01-07-2017

Շաքարի գինը Վրաստանում 310 դրամ է, Եվրոպայում՝ 350 դրամ, իսկ ՀՀ-ում՝ 410 դրամ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տնային տնտեսուհիների համար սկսվել է ձմռան նախապատրաստական աշխատանքները: Մուրաբաների, ջեմերի ու կոմպոտների հերթական խմբաքանակները կհամալրեն մեր «չուլանները»: Իսկ նշված «արտադրանքների» կարևորագույն բաղադրիչը շաքարավազն է, որի մեկ կգ-ի գինը Հայաստանում 410 դրամ է: Օգտվելով կապի և կոմունիկացիաների արդի ձեռքբերումներից, փորձեցինք պարզել, թ ինչ արժե մեկ կիլոգրամ շաքարավազը, ասենք, թանկուկրակ Եվրոպայում: Պարզվում է, օրինակ, գերմանիայում շաքարավազը շարքային սուպերմարկետում երեկվա դրությամբ արժեր 69 եվրոցենտ: Եթե հաշվի առնենք եվրոյի փոխարժեքը, ապա կստացվի, որ Գերմանիայում շաքարավազի գինը մոտ 350 դրամ է: Հարևան Վրաստանում երեկ մեկ կիլոգրամ շաքարը արժեր 1 լարի 55 թեթրի: Հայկական դրամով հաշված՝ մեր հարևան երկրում շաքարն արժե 310 դրամ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր