211652_close_icon
views-count3264 դիտում article-date 13:16 09-04-2015

Վալերի Պերմյակովը մեղսունակ է. փորձաքննության եզրակացություն

Դատահոգեբանական փորձաքննության վերջնական եզրակացությամբ Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Գյումրիի 102-րդ ՌԴ ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովը մեղսունակ է ճանաչվել: Այդ մասին Interfax գործակալությանը հայտնել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը: Վերջինիս խոսքով՝ փորձաքննությունը որոշակի շեղումներ ու խանգարումներ է նկատել նրա մոտ, սակայն ընդհանուր առմամբ Պերմյակովը հոգեբանական ու մտավոր խնդիրներ չունի: Նա ամբողջությամբ գիտակցել է իր գործողությունները սպանության ժամանակ: Փորձաքննությունն անց է կացվել 102-րդ ռազմաբազայում, որտեղ պահվում է հենց Պերմյակովը:

Նմանատիպ նյութեր